Արա Գևորգյան

Поделиться

images.squarespace-cdn.com/content/v1/54412118e...

Արա Գևորգյան (ապրիլի 19, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2004):

ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։

Կենսագրություն
Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

 

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ունի խաղալիքների մեծ հավաքածու:
Ձայներիզներ
«Օվկիանոսից այն կողմ», 1995
«Նոստալջի», 1997
«Անի», 1999
«Խոր Վիրապ», 2001
«Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)

Պարգևներ
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
«Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
Երևանի քաղաքապետի մեդալ
Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար՝ պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *