Լևոն Հրաչյայի Ներսիսյան – Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ – հայ գրականագետ, գեղագետ, դերասան

Поделиться

Լևոն Ներսիսյան | Հայկական կակաչ (Papaver ...
Լևոն Ներսիսյանը ծնվել է Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 8, ապա՝ թիվ 20 դպրոցում, որն ավարտել է 1949 թվականին: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

1954-1957 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959 թվականին` ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957 թվականից` ԵՊՀ դասախոս, 1992 թվականից` դոցենտ: Ներսիսյանի ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա): Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ:

Ֆիլմեր

Նկարահանվել է կինոյում:

  • «Երկունք»
  • «Ապրիլ»
  • «Վերածնունդ»
  • «Երջանկության մեխանիկան»

 

Պարգևներ

  • Մովսես Խորենացու մեդալ, 1994 թ.

Հիշատակ

Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39 շենքի պատին փակցված է Լևոն Ներսիսյանի հուշատախտակը:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *