Գայանե Եդոյան – Ես մեկ նախադասությամբ կգրեի` պոեզիան այն բաց պատուհանն է, որ ինձ կապում է երկրիս:

Поделиться

На изображении может находиться: 1 человек

Գայանե Եդոյանը ծնվել է 1970թ. հունվարի 8-ին, Հայաստանի Գավառ քաղաքում: 1987-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը, համադրաբար ուսանել է Գավառի երաժշտական դպրոցի քանոնի և դաշնամուրի բաժիններում: 1988-1993-ին ուսանել է Կիրովականի (ներկայիս Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Դեռ դպրոցական օրերից ստեղծագործող Գայանեի բարձրաճաշակ քնարերգությունն այսօր արդեն իր ընթերցողն ունի և իր հաստատուն տեղը՝ հայ արդի պոեզիայում:
Անկախացումից հետո (1990-ական թվականներ) Հայաստանում տիրող տնտեսական ծանր պայմանների թելադրանքով ընտանիքով (ամուսինը և երկու երեխաները) տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնության Տոլյատտի քաղաք, ուր բնակվում է մինչ օրս:

 

 

На изображении может находиться: 1 человекՀայաստանից հեռու ապրելով և հայրենիք վերադառնալու հույսը շարունակ պահպանող Գայանեն հոգևոր կապը պահպանում է Հայրենիքի հետ՝ հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալելով, հայոց լեզու և գրականություն դասավանդելով «Հայորդաց տուն» կիրակնօրյա հայկական դպրոցում, կազմակերպելով և վարելով հայրենիքին, հայ ժողովրդին ու մայրենի լեզվին նվիրված բազմազան միջոցառումներ, որոնք հրաշալիորեն նպաստում են այդ հեռավոր վայրում հայկական օջախի պահպանմանը: Գայանեի պոեզիան պահանջված է, և արդեն հրատարակության է պատրաստվում նրա քնարերգության ընտրանին: Այստեղ ներկայացվում են նրա բանաստեղծություններից մի քանիսը:

Քո մտացրիվ
հայացքով խոկուն
մի՛ նայիր ափիս,
դու չես գուշակի
ո՜նց է ստվերվում
վերջալույսն օրվա…

Որբացած թախի՛ծ,
ուշացած կարո՜տ,
խոկում տունդարձի.
որտեղի՞ց եկա,
ո՞ւր եմ գնալու`
դու չես հասկանա…

Ես մի անցորդ եմ`
խաչուղիների
գոտում մոլորված,
ձյան հյուսքի նման
օրերս են հալվում
հորիզոններում։

Քո մտացրիվ
հայացքով խոկուն
մի՛ նայիր ափիս,
դու չե՛ս գուշակի
մայրամուտները
ո՜նց են կիսատվում:

На изображении может находиться: один или несколько человек и текст


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *