Ռաֆայել Իսրայելյանի գլուխգործոցները

Поделиться

Рафаел Исраелян

Երևանում վեր խոյացող Հաղթանակի զբոսայգին երևանցիներն անվանում են Մոնումենտ: Ժամանակին այնտեղ տեղադրված է եղել Ստալինի արձանը, ասում են՝ ամենամեծը ԽՍՀՄ-ում, հետո դրա փոխարեն կանգնեցվել է «Մայր Հայաստանը»: Շքեղ պատվանդանը՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գլուխգործոցներից մեկը, մնացել է:

 

Իսրայելյանը Երևանում է հայտնվել 1936թ-ին Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, Լենինդրագի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում և Մոսկվայի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում սովորելուց հետո: Իսրայելյանն այդ ժամանակ իր 28 տարեկանում բացառիկ մասնագետ է եղել, որը բարձրագույն մակարդակի կրթություն է ստացել և ձգտել է գործնականում կիրառել իր տաղանդը:

Հայաստանի նոր կառուցվող մայրաքաղաքը հենց այդպիսի տեղ էր: Ռաֆայել Սարգիսովիչը կամ գործընկերների ու ընկերների համար ուղղակի Ռաֆոն նախագծել է և կառուցել բնակելի տներ, մշակութային օբյեկտներ՝ աշխատելով նաև կիրառական ժանրում. նկարազարդել գրքերի շապիկներ, զբաղվել կերամիկայով, ստեղծել կրծքանշաններ և հուշամեդալներ: Բայց այդ ամենը եղել է մեծ աշխատանքին զուգահեռ:

 

Այդ ժամանակ՝  1930-ականներին երկրորդ կեսին, այժմյան առանձնատների ու հյուրանոցների փոխարեն այդ բլրի վրա եղել է խիտ անտառ: Օլիգարխների և նրանցից չտարբերվող նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների ժամանակը դեռ չէր եկել, այդքան հյուրանոց դեռ չէին կառուցել, ուստի որոշվում է այստեղ կառուցել այգի՝ լճով, որի շուրջ իսկական լողափեր են ստեղծել:

Եվ տեղադրել են Ստալինի արձանը, արդեն այդ ժամանակ՝ 1950թ-ին, անտառն անվանել են Հաղթանակի այգի: Ժողովուրդների առաջնորդին կերտել է հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, իսկ պատվանդանը, որն ի տարբերություն արձանի մինչև հիմա էլ կանգուն է, ստեղծել է Ռաֆայել Իսրայելյանը: Ստալինին հեռացրել են միայն 1962թ-ին, նա անբացատրելիորեն երկար է կանգնել «անձի պաշտամունքի» դեմ պայքարը հաջողությամբ անցկացնելուց հետո, և փոխարինումն արժանի էր:

Рафаел Исраелян перед монументом СталинаՎավերագրորեն չհաստատված լեգենդ կա, որ Ստալինը թաքուն ժամանել է Երևան, որպեսզի հավանություն տա քանդակի տեղադրմանը: Իսկ Գառնի տանող ճանապարհի այդ մասում, որտեղ հիմա Իսրայելյանի ստեղծած Չարենցի կամարն է, հաճախ է եղել հենց բանաստեղծը. Արարատն այդտեղից չափազանց գեղեցիկ է: Նույնպես լեգենդ է, բայց դրան կարելի է հավատալ:

Ի դեպ, Կամարը և Սարդարապատի հուշահամալիրը, որոնց հեղինակը նույնպես Իսրայելյանն է, իրենց ժամանակի համար «անհնարին» կառույցներ են: Ըստ էության Չարենցի կամարը ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան է, իսկ Սարդարապատի գլուխգործոցը հավերժացրել է Առաջին հանրապետության մասին հիշատակը: Անգլիացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերն ասել է. «Եթե հայերը պարտվեին այդ մարտում, հնարավոր է` «Հայաստան» բառն այսօր օգտագործվեր որպես անտիկ ժամանակաշրջանի աշխարհագրական տերմին»:

Եվ պետք չէ ենթադրել, որ համամիութենական խիստ չեկիստները չեն հասկացել, թե այդ ամենն ինչ է նշանակում, հիանալի հասկացել են. Պետական անվտանգության կոմիտեին խաբելն անհնար էր: Դժվար է պատասխանել, թե ինչու են հնարավոր դարձել այդ շինությունները: Գուցե մենք պետք է դրանց համար շնորհակալ լինենք համամիութենական չեկիստների հայ գործընկերներին և հանրապետության ղեկավարությանը, որոնք կարողացել են համոզել բարձրագույն ղեկավարությանը: Չեմ պատկերացնում, թե նրանք ինչ են պատմել…

«Արարատի» գինու մառանները, որոնք Իսրայելյանը ստեղծել է անկրկնելի Քոչարի հետ, իհարկե, անգերազանցելի գլուխգործոցներ են: Մառանների շենքը յուրահատուկ է. ո՛չ գործարան է, ո՛չ ամրոց, ո՛չ ինչ-որ այլ բան: Այն ինքնին ուղղություն է ցույց տալիս դեպի Արարատը՝ երկու աշտարակներով, տրեստի անվանը համապատասխան, և եթե չիմանաս` այստեղ ինչ է գտնվում, շենքի արտաքին տեսքից դժվար է գուշակել:

Ռաֆայել Իսրայելյանը Նոր Հաճնում և Մուսալեռում փառավոր հաղթանակների պատվին ստեղծված հուշարձանների, Երևան մտնելիս արծվի և Գեղարդի մոտ գտնվող առյուծի հեղինակն է: Նա նաև հայկական եկեղեցիներ է կառուցել Մոնտեվիդեոյում, էլ չասենք Միլանի և Նյու Յորքի մասին:

Ազգային կանոնների ու մոտիվները պարտադիր պայման են ցանկացած ճարտարապետական ստեղծագործությունում: Դա այն է, ինչը վերջին տարիներին սկսել է մոռացության մատնել հայ ճարտարապետների նոր սերունդը:

Материал подготовлен на основе информации https://www.youtube.com/user/tukhtsamereko2    armeniasputnik и открытых источников.


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *