Գոռ Սուջյան – Սիրում եմ ռիսկի գնալ

Поделиться

Մանկության տարիների ամենավառ հիշողությունը կապված է մեր բակի հետ: Բակում երաժշտություն էինք նվագում, ես հարվածային գործիքների վրա էի ու, քանի որ չունեինք նման գործիքներ, ես կաթսաներով էի նվագում: Առաջինը, ինչ հիշում եմ, երբ ասում եմ «Սիրում եմ»՝ երաժշտությունն է: Երբեմն ափսոսում եմ, բայց դա կարճ է տևում, ես երկար չեմ սիրում մտածել այդ մասին:Վախենում եմ ինքնաթիռով թռչելուց: Երբեք չեմ արել, բայց կուզենայի թռչել պարաշյուտով: Ուզում եմ հաղթահարել ֆոբիաներս:

Ինձ տարբեր բաներ կարող են նյարդայնացնել, բայց հազվադեպ եմ նյարդանյանում: Հարաբերություններում ամենաշատը գնահատում եմ հենց փոխհարաբերությունները: Սկզբունքորեն չեմ ընդունում կեղծավորությունը: Ընտանիքում գլխավոր չկա, դա հարաբերական հասկացություն է, ամեն մարդ գլխավոր է այն հարցում, ինչի համար պատասխանատու է: Նորմալ է, երբ տղամարդը օգնում է կնոջը տնային, կենցաղային հարցերում: Հպարտանում եմ հայերի հաղթանակներով, սակայն, թե ինքս իմ արած ինչի համար եմ հպարտ, այս պահին չեմ մտաբերում:

Ամենամեծ ձեռքբերումս չեմ մտաբերում: Կորուստներ եղել են, բայց ամենադժվարը «տանում եմ» միջավայրի փոփոխությունը, ընկերների կորուստը: Ռիսկի սիրում եմ գնալ, եթե այն արդարացված է: Միշտ պետք է զբաղվել սիրած գործով և ամեն ինչ անել սիրով:

Գոռ Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երևանում, հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում։ 17 տարեկանում հիմնադրել է «Գոռ և ընկերներ» խումբը։ 2013 թ. Գոռը՝ «Դորիանս» խմբի հետ ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի միջազգային մրցույթում՝ կատարելով «Lonely Planet» երգը:

 

 

Материал подготовлен на основе информации https://www.youtube.com/user/tukhtsamereko2    и открытых источников.


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *