Դավիթ Սահակյանցի – Մուլտֆիլմ առաջինը ինձ համար եմ ստեղծում

Поделиться

asekose.am - Ադրբեջանցիների և ոչխարների ...Մանկության տարիներից առաջինը, ինչ հիշում եմ, բակն է, ֆուտբոլ խաղալը ու ընտանիքս:

6 տարեկանից սկսել եմ հաճախել նկարչության, բայց ծնողներիս պատմելով՝ նկարել եմ 3-4 տարեկանից: Հոբբի չէր, բայց շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, սակայն հիմա ուղղակի ժամանակ չեմ գտնում այլ բանով զբաղվելու համար: Մուլտային ոճը մանկուց չեմ սիրել, գուաշներով, տեմպերայով նկարում էի գրեթե ամեն ինչ` նատյուրմորտներ, եկեղեցիներ, պեյզաժներ, պորտրետներ, բայց մուլտային կերպարներից խուսափում էի: Մասնագիտության ընտրության հարցում, երևի, ուրիշ շանս էլ չունեի: Գոհ եմ, որ ինձ բախտ է վիճակվել այս գործով զբաղվել, որովհետև ես նկարչությամբ էի զբաղվում, և կա’մ պետք է դառնայի նկարիչ, կա’մ էլ մի ուրիշ ճանապարհ ընտրեի, և այդ ուրիշ ճանապարհն էլ հանդիսացավ մուլտիպլիկացիան, որտեղ դու նկարչական բոլոր հմտությունները կարող ես օգտագործել:

Ինչքան էլ տարօրինակ չհնչի, ես մուլտֆիլմեր առաջինը իմ համար եմ ստեղծում, ինչպես, երևի, ցանկացած ստեղծագործող, բայց երեխաների համար ստեղծվող աշխատանքները շատ քիչ են և ինձ համար գերնպատակ եմ համարում երեխաների համար մուլտֆիլմերի ստեղծումը, որովհետև երեխաների համար աշխատանքների այդ վակումը, որ կա այսօր, սարսափեցնում է: Մաքսիմալ շատ պետք է երեխաներին ուշադրություն դարձնել, որովհետև նրանց դաստիարակության մեջ է մեր ապագան: Ես արդեն արել եմ իմ ընտրությունը, առաջին հերթին գերադասում եմ անել երեխաների համար: Այն ֆիլմերը, որոնք ստեղծվում են արտասահմանում, ստեղծվում են իրենց երեխաների համար, որովհետև իրենց մենթալիտետն են կրում և համարում եմ, որ դա իրենց լսարանի համար է նախատեսված:

Կոնչիտա կոչվող սարսափելի կերպարը ...Պետք է ստեղծել այլընտրանք, տալ երեխաներին ուրիշը տեսնելու հնարավորություն: Լավ, գրագետ, հետաքրքիր մուլտֆիլմը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Եթե այն կորցրել է արդիականությունը, ուրեմն ֆիլմարտադրողները այդպես չեն աշխատել: Մի շատ կարևոր բան եմ սովորել Ռոբերտ Սահակյանցից. երբ խոսում ես երեխաների հետ, պետք է խոսել մեծ մարդու նման, նրանց չհամարել փոքրիկ բալիկ, շփվել ավելորդ փաղաքշանքով, պետք է ուղղակի բաց ու ազատ լինել, որովհետև երեխաները, հատկապես այսօրվա, ամեն ինչ հասկանում են: Հանկարծակի կարող է միտք ծնվել, որի հիման վրա սկսում ես ստեղծել մուտֆիլմը: Եղել է մուլտֆիլմ, որի աշխատանքը 40 օրում եմ ավարտել, եղել են, որ տարիներ են տևել:

Ամենակարևոր ստիլն է: Պերսոնաժի մեջ միշտ միտք եմ դնում, բայց առհասարակ շատ քիչ է լինում, որ կոնկրետ մեկի կերպարով ստեղծեմ պերսոնաժ, փորձում եմ տարբեր հատկանիշներով կենդանի շունչ հաղորդել կերպարին, բայց, օրինակ, «Անահիտ» հեքիաթում ունենք շատ սիրված հերոս՝ Սերոբը, որին ես շատ ու շատ նմանություններ եմ փորձել հաղորդել ու ինքս էլ աշխատելու ընթացքում փորձել եմ շունչ տալ նրան՝ հիմնվելով Ռոբերտ Սահակյանցի բնավորության վրա: Ռոք սկսել եմ սիրել դեռահասության տարիքից, թեև հիմա իմ վերաբերմունքը փոխվել է այն մարդկանց հանդեպ, ովքեր կատարում են այն: Եթե առաջ նրանց կուռք էի համարում, ժամանակի ընթացքում վերլուծելով իրանց տեքստերը, ծանոթանալով կյանքին, փոխվել է նրանց հանդեպ իմ վերաբերմունքը, բայց սերը ռոքի հանդեպ մնացել է:

Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն»-ը նոր ...Հասել եմ, միանշանակ, նրան, որ կուռքեր պետք չէ ստեղծել, բայց տաղանդավոր մտքեր ունեցող մարդիկ միշտ եղել են ու կան: Մանկագիրներից կառանձնացնեի Հովհաննես Թումանյանին, Հանս Քրիստիան Անդերսենին, Ագնիա Բարտոյին, Գրիմ եղբայրներին, Շառլ Պերոյին: Մուլտֆիմ ստեղծելու համար նախ պետք է աշխատասեր լինել, որովհետև դու պետք է ամիսներ շարունակ աշխատես ու սպասես քո աշխատանքի արդյունքին: Երբեք չգիտես՝ ինչքան աշխատանք կունենաս՝ թե պերսոնաժի, թե սցենարի առումով: Շատ կարևոր է նաև նկարչի որակներ ունենալը, որովհետև առանց դրա շատ դժվար կլինի այս ասպարեզում: Գրաֆիկայով ստեղծված աշխատանքներին շատ լավ եմ վերաբերվում՝ որպես գործիքի, և երբեմն նախանձում եմ այն մուլտիպլիկատորներին, ովքեր միայն համակարգչի մի քանի կոճակ սեղմելով կարող են կյանքի կոչել լավ գաղափարները:

Մենք այն եզակի պետություններից ենք, որ մուլտարտադրության ոլորտը ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն Հայաստանում այս ոլորտում ամենակարևոր խնդիրը ֆինանսավորումն է, որովհետև մենք ունենք 21 հոգուց բաղկացած թիմ, որը անընդհատ աշխատում է, և եթե ունենանք ֆինանսավորում, կարող ենք կյանքի կոչել շատ լավ գաղափարներ:
Կարևորը միտքն է, եթե այն լավն է, դա արդեն գործի 80 %-ն է, թե հետո ոնց դա կմատուցես՝ համակարգչով, թե պատմվածքի տեսքով, խնդիր չէ: Շատ եմ կարևորում մուլտֆիլմի վերաբերյալ երեխաների կարծիքը: Ունենք երեխաների փոքր խումբ, որոնց էլ ցույց ենք տալիս մուլտֆիլմը և հետևում իր ենց ռեակցիային, էմոցիաներին, որովհետև, եթե անգամ դու համոզված ես, որ ամեն ինչ գրագետ ու ճիշտ ես արել, բայց այն դիտողի մոտ էմոցիա չի առաջացնում, ուրեմն դու չես կարողացել դա այնպես մատուցել, որ բոլորին հասանելի լինի: Ինձ համար անընդունելի է դավաճանությունը, ալարկոտությունը, գռեհկությունը: Մարդկանց, երևի թե, հեշտ չեմ ճանաչում, ցանկացած մարդու ճանաչելու և նրա հանդեպ վերաբերմունք ստեղծելու համար ինձ որոշ ժամանակ է պետք: Մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքը երկար ժամանակ եփվում է իմ մեջ, որը կարող է խաբուսիկ լինել, բայց լինում է, որ մարդկանց չեմ ընդունում, կամ էլ մարդը միանգամից գերում է ու զգում եմ, որ հետաքրիքր ու լավ մարդու եմ հանդիպել:  Ամենալավ խորհուրդը, որ լսել եմ՝ Սովորել, սովորել ու սովորելն է: Ինքչան էլ, որ այսօր համարում են, որ դա Լենինն է առաջինը ասել, բայց կարծում եմ, որ նա չէ այդ մտքի հեղինակը:  Ես հասկացել եմ, որ ամենակարևորը կյանքին որպես փորձության և ուսման վերաբերվելն է, և կյանքի ամեն օրը նվիրել քեզ ուսմանը, տեսնելուն, սովորելուն, աճելուն:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *