Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում

Поделиться

Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության ( Տավուշ-TV)  գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին  ստորագրեցին համագործակցության  Հուշագիր։  Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ համագործակցության նպատակն է հայկական կինոն  հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը,  հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։

Տավուշի մարզը Հայաստանի  հեռավոր սահմանապահ բնակավայրերից  է  և տեղի սահմանամերձ  գյուղերում  հայկական  ժամանակակից ֆիլմերի  ու  մեր կինոժառանգության նմուշների շարունակական  ցուցադրումները  չափազանց կարևոր են։

Հուշագրի վավերացման օրը՝  հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝  Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր  մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար՝ նույն օրը, փոխանցվեցին Տավուշ-TV-ին։

Հուշագրի համաձայն,  Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ  ցուցադրության նպատակով,  պարբերաբար  Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝  իրենց օրինակներով։

Հաջորդիվ,  Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել  բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, երբ  կնահանջի համաճարակը, և  հնարավոր կդառնան  ազատ  շփումները։


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *