АРХИВ: Հայ ջազմենները զարմացրել են Պուտինին

Поделиться

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն Կոկտեբելում այցելել էր ջազի փառատոն անցած հանգստյան օրերին, հիացել է հայ երաժիշտների կատարումով:

Հայաստանի ջազ երաժիշտները Կոկտեբելի ջազային փառատոնին ելույթ ունեցան հեռակա՝ համացանցի միջոցով, ինչը փառատոնն այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիացմունքին արժանացավ, հայտնել է ջազային տոնակատարության կազմակերպիչ, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը

Հայաստանում էին խմբի հարվածային նվագողն ու դաշնակահարը, իսկ փառատոնին նրանց հետ նվագեցին սաքսաֆոնահարները:

«Իհարկե, նախագահը հիացած էր, դա նրան նաև զարմացրեց: Շատ հաճելի էր այդպիսի բավականություն պատճառել նրան ու մեր հանդիսատեսին»,- խոստովանել է Կիսելյովը:

Koktebel Jazz Party-ն ամենամյա ջազային փառատոն է, որն անցկացվում է Կոկտեբել քաղաքատիպ ավանում: Այս տարի բեմում հանդես եկան երաժիշտներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից ու այլ երկրներից:

Материал подготовлен на основе информации https://www.youtube.com/user/tukhtsamereko2     и открытых источников.


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *