Երևանում քայլում էի այնպես, կարծես ամենագլխավոր մարդը լինեի. Վյաչեսլավ Դոբրինին

Поделиться

Вячеслав Добрынин попал в больницуԴոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց է, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր է։ Երկուսն էլ պատերազմի մասնակից են եղել։ Երգչի ծնողները ծանոթացել են ռազմաճակատում` իրենց ամուսնությունը գրանցելով ռազմադաշտային ՔԿԱԳԳ-ում (ԶԱԳՍ)։

Նրանք միասին են անցկացրել պատերազմական ծանր տարիները։ Հետո մայրը մեկնել է Մոսկվա` չիմանալով, որ հղի է, հայրը մեկնել է ճապոնական ռազմաճակատ, այնուհետև Հայաստան է վերադարձել։ Վարկածներից մեկի համաձայն` Դոբրինինի ծնողների հարաբերությունների վատացման պատճառը հոր բարեկամներն են եղել, որոնք չեն ընդունել մորը։

Դոբրինինն առաջին անգամ Երևան է այցելել XX դարի 60-ականների վերջին, սակայն հորն այդպես էլ չի հանդիպել։

«Մեզ խորհուրդ տվեցին Երևան գալ` ծանոթանալու հայ երաժիշտների հետ։ Փորձերն անցկացվում էին սպորտի պալատում։ Կազմակերպիչներից մեկն իմացավ, որ երակներովս հայի արյուն է հոսում», — պատմել է Դոբրինինը Երևանում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ։

Նա պատմել է, որ հայրը հայ է, իսկ ազգանունը` Պետրոսյան։ Նման խոստովանությունից հետո Դոբրինինին Հայաստանում գրկաբաց են ընդունել։

«Ես քայլում էի այնպես, ասես փառատոնի ամենագլխավոր մարդը լինեի։ Զգացի, թե ինչպես եք սիրում ձեր հայրենակիցներին», — խոստովանել է Դոբրինինը։

Ավելի ուշ իր հայկական արմատների ու ծագման մասին նա պատմել է ռուսական առաջին ալիքով հեռարձակվող Յուրի Նիկոլաևի «Ազնիվ խոսք» հաղորդման ժամանակ։ Կոմպոզիտորը բացահայտել է իր երաժշտական լսողության գաղտնիքը։ Խոստովանել է, որ իր տեղեկությունների համաձայն` բնածին երաժշտական լսողությունը ժառանգել է հորից։

«Ասում են` հայրս շատ երաժշտասեր էր և վատ չէր երգում։ Երբ ստուգեցին լսողությունս, անմիջապես երաժշտական դպրոց տարան։ Սկզբում բայան էի նվագում։ Նվագում էի դպրոցական երեկոներին։ Թվիստ էի նվագում, այն ժամանակ հայտնի ուղղություն էր։ Սկսեցի հետաքրքրվել ռոք-ն-ռոլով, և այն գերեց ինձ», — ասել է արտիստը։

Դոբրինինն ավարտել է ՄՊՀ-ի արվեստի տեսության ֆակուլտետը։ Ունի դուստր և «երաժշտական» թոռնիկ, որը ԱՄՆ-ում է ապրում և շարունակում է պապի ճանապարհը։

Դոբրինինը նշել է, որ բարձրագույն կրթություն է ստացել մոր շնորհիվ։

Դոբրինինը շուրջ 1000 երգի հեղինակ է։ Լենինյան կոմսոմոլի մրցանակի (1986), Մոսկվայի կոմսոմոլի մրցանակի (1982) դափնեկիր, «Օվացիա» ռուսական ազգային մրցանակի եռակի հաղթող, Իսահակ Դունաևսկու անվան մրցանակի և «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիր, «Տարվա երգ» հեռուստատեսային 15 փառատոների դափնեկիր։ 1996 թվականին Դոբրինինը Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում է ստացել։

Վերջին անգամ Հայաստանում է եղել 2012 թվականին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով։

Материал подготовлен на основе информации https://www.youtube.com/user/tukhtsamereko2    и открытых источников.


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *