Էդգար Գյանջումյան – Երջանկությունը օգտակար լինելու մեջ է

Поделиться

Արվեստի գործիչը իր գործունեության մեջ պետք է իրականացնի ճիշտ մշակութային քաղաքականություն, այն է` իր արվեստով ծառայել մարդկանց, նրանց մեջ սերմանել լույս, սեր, խաղաղություն, առողջ մտքեր:
Բախը իր նոթատետրում գրել էր՝ «Ի փառք Արարչի և ի բարօրություն մարդկության», նա, իհարկե, իր արվեստը նկատի ուներ, այն, որ առաջին հերթին պարտավոր է անել ցանկացած մարդ, այս դեպքում մշակույթի գործիչը՝ արվեստը չդարձնելով զուտ բիզնես, անտեսելով, թե դա ինչ է տալիս մարդկությանը և իր ժողովրդին, չմտածելով, թե ինչքանով է ժողովուրդը իր արածից ավելի լավը դառնում, ինչքանով է նա դարձնում աշխարհը ավելի լավը:
Ինչի՞ համար եմ այս կամ այն բանը անում: Այս հարցը բոլորին է այցելում, բայց մարդ կա, որ աչք է փակում դրա վրա: Ես հենց դպրոցական տարիքից հիշում եմ, որ տալիս էի ինձ այդ հարցը՝ արդյոք ո՞րն է կյանքի իմաստը, և հասկանում էի դրա պատասխանը՝ ապրել այնպես, որ օգուտ բերես, օգտակար լինես այն ոլորտում, ինչով, որ զբաղվում ես:
Հանս Քրիստիան Անդերսենը ասում էր՝ միակ հնարավորությունը լինել երջանիկ աշխարհում, աշխարհին օգտակար լինելն է:
Համոզված եմ, որ բոլորն են այդ մասին մտածում, հետո ընտրում են՝ գնալ դեպի էգոցենտրիկ ընթացք կամ դրականը ստեղծել իրենց շուրջը:
Իմ գոյի լինելու իմաստավորվածությունը իմ օգտակար լինելու մեջ է:
Բարոյագիտության մեջ միտք կա, որ եթե դիմացինիդ ինչ-որ բան ես անում, վարվի’ր այնպես, ինչպես որ կուզես քեզ անեն: Օրինակ, երբ վարվում ես սխալ, և մտածում ես, թող ինձ հետ էլ այդպես սխալ վարվեն, մտածելով, որ այդպես ես ուզում, հարց է ծագում, ինչքանով է քո սխալ ցանկությունը կոնստրուկտիվ համամարդկային առումով: Իհարկե, այդպիսի դիստրուկտիվ ցանկությունները, թե ինչպես վարվեն քեզ հետ, չեն տեղավորվում վերոնշյալ ոսկե կանոնի ներդաշնակության մեջ և անխուսափելիւ ձևով տըանում են դեպի մարդկության ինքնաոչնչացում:
ետք է ուրիշին ոչ միայն կամենալ այն, ինչ քեզ, այլև այդ ցանկությունը պետք է առողջ լինի, եթե այն առողջ չի, ուրեմն դու քաղցկեղի բջիջ ես: Քաղցկեղի բջիջը էգոցենտրիկ է, որը ոչինչ չի տալիս, այն միայն վերցնում է, ինքն էլ վերջում մահանում, բայց այդ պահին ինքը կուրացած է, կոտորում է աջուձախ, իր եսն է բավարարում:
Մարդիկ 19-րդ դարից հետո սպասում էին «Ոսկե դար»: Մարդը մտածում էր՝ ինքն իրենով առանց նայելու Արարչի սկզբունքներին, կարող է այնպիսի արդյունքների հասնել, որ 20-րդ դարը նախապես հռչակվել էր «Ոսկե դար», երբ որ չեն լինի պատերազմներ, կլինի բարգավաճում: 20 –րդ դարը սկսվեց ու ի՞նչ տեսանք՝ զոհեր, պատերազմեր, հիվանդություններ, անառակություններ:
Սա էր առանց աստվածային միջամտության կատարելության հասնելու մարդկային փորձի արդյունքը:
Շատ գիտնականներ են հաստատել, որ հնարավոր չէ՝ մարդը լրջորեն զբաղվի գիտությամբ և չտեսնի բարձրյալ ճարտարապետի ձեռագիրը: Հնարավոր չէ ապրել՝ արհամարհելով Արարչին, փորձելով մարդուն տրված տաղանդները ու լույսը օգտագործել միայն սեփական էգոյի համար և ունենալ իմաստավորված գոյություն:
Ես սիրում եմ լինելը, ես սիրում եմ ...

Անհնար է փչացնել միջավայրը և շրջապատդ առողջ պահել, եթե դու հիվանդ, ոչ առողջ մտքեր ես տարածում, ոչ առողջ կյանքով ես ապրում, քո երեխաները առողջ լինել չեն կարող: Երբ-որ մարդ փչացնում է իր շրջապատը, իր արժանապատվությունն է կործանում, ինքն իրեն է ոչնչացնում: Հոգեբանության մեջ հայտնի է հետևյալ ֆենոմենը, երբ որ բացասական բան ես անում ինչ-որ մեկի հանդեպ, օրինակ, իր պարտավորությունը չի կատարում, ժամանակ է գողանում մարդկանցից, պարտադիր չէ, որ որևէ բան գողանա, ինքն էլ է լարվում նրա նկատմամբ, ում խաբում է, սկսում է չսիրել խաբվողին: Ինտելեկտը միայն հանրագիտարանային գիտելիքներ ունենալը չի, այլ, թե ինչպես ես դու կարողանում քո գիտելքիները օգտագործում կառուցողական նպատակների համար: Կա ասացված՝ մարդկանց միևնույն է, թե դուք ինչքան գիտեք, եթե դուք նրանց հանդեպ անտարբեր եք:
Այսօր, եթե մենք խոսում ենք մեր ժամանակակից երգարվեստի մասին, հանդիպում են լավ ստեղծագործություններ, որի համար ես շատ եմ ուրախանում, բայց շատ եմ լսում և անհասկանալի ելևէջներ, անհետաքրքիր, միապաղաղ երաժշտություն, որը չի տանում այն լսողին դեպի կառուցողական ընթացք:
Ես սիրում եմ ինձ վրա աշխատել, ֆիզմաթ ուղղվածության դասարանում եմ սովորել, Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա բաժնում եմ սովորել, զուգահեռ սովորել եմ միջազգային իրավունք, բայց արդեն ստեղծագործում էի այդ ժամանակ, հետո ընդունվեցի և ավարտեցի Կոնսերվատորիան՝ կոմպոզիացիայի բաժինը, նաև ասպիրանտուրան, հիմա աշխատում եմ գիտական թեզի վրա, որը վերաբերվում է երաժշտական էկոլոգիային:
Լինել ուժեղ, չի նշանակում, լինել ագրեսիվ: Ագրեսիվ, գոռոզ մարդը կորցնում է իր արժանապատվությունը, որովհետև ուրիշի արժանապատվությանը դիպչելով, նա ոտնատակ է անում իրենը: Եվեգենի Եվտուշենկոն ասում էր՝
Когда шагаеш к цели бойко,
как по ступеням, по телам,
oстановись, забывший Бога,-
ты по себе шагаеш сам!

Երբ որ քեզ թվում է, քո հաղթանակն ես տանում քո ագրեսիայով, ուրիշներին չես տեսնում, քո եսն ես առաջ տանում, դու որպես մարդ դադարում ես գոյություն ունենալ, դու ոնչնչություն ես դառնում: Ես մտածում եմ՝ ի՞նչ է նշանակում լինել կայացած մարդ: Անկախ մասնագիտությունից և զբաղեցրած դիրքից պետք է շարունակես համապատասխանել մարդ լինելու աստվածային կոչմանը: Եթե դու Մարդ ես, ուրեմն դու կայացել ես: Մենք ամեն օր սովորում ենք ապրել: Շատ կարևոր է, որ երեխաները սեր տեսնեն ծնողների միջև: Հայտնի միտք կա, որ ծնողները ավելի մեծ բան չեն կարող անել երեխաների համար, քան անկեղծ իրար սիրելը, դա ապացուցված է, որովհետև երեխան այդ մոդելը դարձնում է իր կյանքի կորիզը, հիմքը: Ծնողները պարտավոր են երեխաների օրը տոն դարձնել, պարտադիր չէ գնալ մանկական սրճարան և, ցավոք, հաճախ անորակ երաշտություն լսել, այլ ուշադրություն հատկացնել երեխաներին, այդ ամենը անպայման հետք է թողնելու: Հանցագործների մեծ մասը չեն տեսել այդ սերն ու գուրգուրանքը մանկության ժամանակ:

টুইটারে Culture.AM: "Միջազգային ...

Լսում եմ այն երաժշտությունը, որն ինձ համար ասելիք ունի: Հիմա ես գիտական աշխատանք եմ գրում երաժշտության զանգվածային ազդեցության մասին: Կա երաժշտություն, որ ազդում է մարդու ֆիզիոլոգիայի վրա:
Երբ որ վատ երաժշտություն եմ լսում, պահանջում եմ, որ այն անջատեն: Երաժշտություն կա, որի պատճառով մարդիկ կարող են հիշողության կորուստ ունենալ, դրա պատճառը այն է, որ օրգանիզմում ուժգին երաժշտությունից մարդու մոտ մեծ քանակությամբ ադրենալին է արտադրվում, որը ջնջում է մարդու հիշողությունը, մարդը ինքնատիրապետումն է կորցնում, դրա համար էլ մարդիկ կարող են խփել գլուխները պատերին, անջատվել, լցվել ագրեսիայով: Տեքստերի մեջ ևս հատուկ կոդեր կան՝ թաքցված իմաստով, երբ որ շրջում ես, կան դրդումներ դեպի թմրանյութերը, անկանոն սեռական հարաբերությունները և այլն:
Մի անգամ մանկական սրճարան էի գնացել, նման երաժշտություն էր հնչում, ասեցի, հնարավոր չէ՞ փոխել, ասաց, եթե փոխեմ, բոլորը կգնան: Այդ երաժշտությունը անջատում է մարդկանց ուղեղները: Ես ասացի, բայց ինչպես կարելի է, չէ՞ որ նրանք երեխաներ են, ասեց, սա էլ իմ բիզնեսն է, երբ իջեցրեց երաժշտության ձայնը, շատերը իսկապես գնացին:

Ես երջանիկ մարդ եմ, քանի որ մարդիկ շատ են ինձ ասում, որ երբ իմ երաժշտությունն են լսում, ուզում են մեկին քնքշորեն սիրել (հեղինակ. –ժպտում է), ներել, ես դա պարբերաբար հիշում եմ, և դա ինձ շատ է ոգևորում և պարտավորեցնում, որովհետև մարդիկ հենց այնպես դա չեն ասել քեզ: Այն, ինչ-որ դու անում ես, աշխարհը ավելի լավն է դարձնում: Ես դա զգացել եմ, և աշխատում եմ ավելի շատ ու լավ գրել:
Գրելիս ուզում եմ ստանալ բարի ստեղծագործություն, որ բարություն, սեր սփռվի իմ երգերով, որ մարդիկ դեպի վեր նայեն, ավելի վեհ վիճակների ձգտեն, որպեսզի ներդաշնակությամբ լցվի նրանց հոգիները: Ես ինքս էլ ձգտում եմ լինել սեր, բարություն, խաղաղություն սփռող, չլինել էգոիստ, դրանում է երջանկությունը: Հիմա ես ինձ ուրախ և երջանիկ եմ զգում, փառք Աստծո, ինձ հաջողվում է հավատալ, աղոթել և փոխվել, և սովորել այնպես ապրել, որ ոչ մեկին չտրորես, քայլես և չկորցնես արժանապատվությունդ:


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *