Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին

Поделиться

Հուլիսի 25-ը պատմության մեջ կմնա որպես մի օր, երբ կյանքից հեռացան երկու հանճարներ: Մեկ օրում աշխարհը կորցրեց երկու ականավոր արտիստների` Վլադիմիր Վիսոցկուն և Լեոնիդ Ենգիբարյանին։

Թվում էր, թե նրանք քիչ ընդհանրություններ ունեն, սակայն պարզվեց, որ մահվան օրն ու դերասանական կոչումը Ենգիբարյանի և Վիսոցկու միակ նմանությունը չէ։ Նրանք հիանում էին միմյանց տաղանդով և չէին թաքցնում դա։

Նրանց նմանությունն ուրիշներն էլ էին տեսնում։ Կրկեսի և էստրադայի պատմության դասախոս, արվեստագիտության թեկնածու Եվգենի Չերնովը միանգամից առաջին հայացքից նմանություն տեսավ Վիսոցկու և Ենգիբարյանի միջև։

Развлекательно-познавательный блог "Коктейль": ЛЕОНИД ЕНГИБАРОВ ...

«Պիերոն ու Արլեկինն են, որոնք միմյանցից շատ էին տարբերվում, սակայն նույն նպատակն ունեին։ Տարբեր, ինչպես պլյուսն ու մինուսը, սակայն նպատակը մեկն էր` լիցք հաղորդելը։ Համոզված եմ, որ նրանցից հրաշալի ծաղրածուական զույգ կլիներ», – ասում էր Չերնովը։

Մոտավորապես նույն Վիսոցկու մասին էր նկարագրում նրա այրին` Մարինա Վլադին իր գրքում։

«Նա էլ պոետ է իր տեսակի մեջ։ Ստիպում է մարդկանց ծիծաղել ու լացել, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին։ Այդ զարմանալի ատլետը բեմում հրաշքներ է գործում։ Եվ եթե դու մի ձեռքի վրա կանգնած կարողանում ես կոկորդիլոս կերտել ընդամենը մի քանի վայրկյան, ապա նա առանց ջանք գործադրելու կարող էր այդ դիրքում մեկ րոպեից ավել մնալ»։

«Վլադիմիրը կամ ընդհատված թռիչքը» Վլադիի նույն գրքից մենք տեղեկանում ենք, թե որքան խորը վիշտ է պարգևել Վիսոցկուն Ենգիբարյանի մահը, և ինչ շոկ ապրել` լսելով նրա մահվան լուրը։

Լեոնիդ Ենգիբարով

«Մի օր քեզ զանգահարում են, և ես տեսնում եմ, թե ինչպես է դեմքդ սևանում։ Դու դնում ես խոսափողը և սկսում հեծկլտալ` երեխայի պես։ Ես գրկում եմ քեզ, դու գոռում ես.

– Ենգիբարյանը մահացել է։ Այսօր առավոտյան Գորկու փողոցում նրա սիրտը վատացել է, և ոչ ոք չի օգնել, մտածել են` հարբած է։

Դու ավելի ուժեղ ես սկսում հեծկլտալ։

– Նա մահացավ շան նման, ուղիղ մայթին»։

Молитва высоцкого текстыԱրդյունքում ստեղծվեց մեծն ծաղրածուին նվիրված Վիսոցկու հայտնի «Ենգիբարյանին` հանդիսատեսից» բանաստեղծությունը։

Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ

Տխուր պահեր էր միայն գողանում,

Իր պիտույքները՝ գրիմ, թե կեղծամ,

Ծաղրածուների ուրիշ նվիրում։

Ընդմիջումների լուսավոր պահին

Աննկատ, հանգիստ ու թեթևասահ

Հայտնվում էր նա հանդիսատեսին`

Երբեմն գլխին հիմար մի թասակ։

Մեռավ ծաղրածուն՝ վիշտ ու ցավ ուսած,

Որ տխուր մարդկանց հոգուց էր հանում։

Շատերը մեզնից սնապարծորեն,

Թե «Կապրենք այսպես և առանց նրա»,

Իսկ այդ նույն պահին խաղաղ, վեհորեն

Մոտենում էր նա… ձեռքերի վրա:

Կորավ, չքացավ՝ քամու շաչյուն էր.

Կատակ չի՞ սա էլ հրաշագործի…

Ծաղրածու էր նա, բայց թասակ չուներ,

Նրա թասակն այդ ես հնարեցի:

Թարգմ.` Հ. Սարոյանի

Материал подготовлен на основе информации https://www.youtube.com/user/tukhtsamereko2     и открытых источников.


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *