«Я молюсь за Армению» ․ Канье Вест

Поделиться

Я молюсь за Армению: Канье Уэст

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը թվիթերյան իր էջում Հայաստանի համար աղոթք-գրառում է կատարել․

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար (Թելյորը աֆրոամերիկուհի է, որը սպանվել է ոստիկանական կրակից-խմբ), աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ պահպանի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ, տեր Աստված, մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-թվիթերյան իր էջում գրել է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյեն:

Նշենք՝ արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի նախաձեռնած պատերազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին, Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել էր՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն։

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը՝ նշելով, որ իրենք աղոթում են խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը։


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *