«Սա մշակութային զտման հերթական փորձն է»․ Տիգրան Համասյանը կոչ է անում Արցախում տեղի ունեցողի մասին իրազեկվել և իրազեկել

Поделиться

Տիգրան Համասյանն իր ֆեյսբուքյան էջում աշխարհին ներկայացրել է

Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ՝ երեկ ադրբեջանական հարվածների հետևանքով Շուշիում վնասված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց (1868)։

«Սա մշակութային զտման հերթական փորձն է, ցավոք, ոչ առաջինը։ Այս եկեղեցին Արցախի եկեղեցիների ու վանքերի ցուցակում է»,-գրել է նա և հորդորել տարածել լուսանկարները, տեղի ունեցողի մասին իրազեկել ընկերներին և ընտանիքի անդամներին։

Երաժիշտն ընդգծում է, որ ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ են հայտնվել Արցախի հնագույն և միջնադարյան այլ վանքեր, ինչպես նաև ավելի քան 2000 տարի առաջ կառուցված Տիգրանակերտը։ Նա կոչ է արել նաև դիտել տեսանյութերը Ջուղայում և Նախիջևանում հայկական միջնադարյան հուշարձանների քանդման մասին։

«Սա պատմությունը ջնջելու փորձ է, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա։ Սա հարձակում է այն ամենի վրա, ինչը մեզ մարդ է դարձնում»,-գրել է Համասյանը՝ օգնել ցանկացողներին կոչ անելով նվիրատվություն կատարել «Տիգրան Համասյանը և ընկերները Արցախի համար» դրամահավաք-արշավ»-ին։

Հիշեցնենք՝ հակառակորդը երեկ գերճշգրիտ հրթիռով հարվածել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: թիրախավորման հետևանքները լուսաբանելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում վիրավորվել են լրագրողներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Մայր աթոռը, կատարվածը դիտարկելով որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղել Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման։


Поделиться

Читайте также:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *